Բրյուսովի սկանդալային պրոռեկտորը ազատման դիմում է ներկայացրել

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն ազատման դիմում է ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ղազարյանը պրոռեկտորի պաշտոնից կազատվի հունվարի 19-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որոշել է նրան առանց գործ չթողնել ու նրան «հատուկ» սենյակ է տրամադրվելու` ռեկտորի խորհրդական աշխատելու համար: ArmLur.am-ը բացմիցս … Read more

Հաղորդաշարի մեկ ամյակը․ սերունդների հանդիպում եթերում․ «Սուրճ ու սեր առավոտից»

Այսօր մեզ համար իսկապես յուրահատուկ օր է․ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդաշարը նշում է իր 1-ամյակը: Տոնական եթերում՝ ավելի ավագ սերնդի հաղորդավարներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը կհյուրընկալեն ավելի երիտասարդ հաղորդավարներին՝ Սևակ Հակոբյանին և Վեգա Անդրեասյանին։ Եթերի ընթացքում կամփոփենք անցած տարին, կկիսվենք հիշարժան պահերով, հետաքրքիր պատմություններով, անկեղծ զրույցներով ու լավ տրամադրությամբ: Իսկ ինչպես միշտ, եթերում … Read more

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պաշտպանական պատժամիջոցները. լրատվամիջոցներ

ԱՄՆ-ն կարող է հստակ քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցները 2026 թվականի առաջին եռամսյակում վերացնելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարամետ «Hürriyet» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի՝ CAATSA-ի (ԱՄՆ-ի կողմից Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք) պատժամիջոցների վերացումը կարևորագույն նշանակություն ունի թուրքական պաշտպանական արդյունաբերության համար։ Անկարան ամերիկյան F-16 և F-35 … Read more

«Իրավիճակն աննորմալ էր». Տեր Հայկի համար անհասկանալի է՝ ինչու ոստիկանությունը որևէ քայլ չարեց, որ Թալինի եկեղեցում ապօրինություն տեղի չունենա

Երեկ Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները, ոստիկանության ծառայողների աջակցությամբ, խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով:   Պարտադիր է, որ տաղավար տոնի պատարագը եկեղեցու հոգևոր հովիվը մատուցի, պատարագը, սակայն, մատուցեց Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորական Տեր Թադեն։   Որպեսզի բախումներ … Read more

«113 հազար դոլար աշխատավարձ խի՞ ես ստացել. որ մեզ վիրավորե՞ս»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ կապված Մարուքյանի կողմից ջրօրհնեքի կարգի ժամանակ խաչքավոր կանգնելուն, ասել է․ «Ըստ էության, Պետրոսն իր գրառմամբ վիրավորական արտահայտություններ է անում միլիոնավոր քրիստոնյա մարդկանց հասցեին, նրանց հոգևոր զգացմունքներին, որովհետև ձեռ է առնում տարբեր եկեղեցիներում խաչքավոր կանգնած մարդկանց։ Պետրո՛ս, դու ամոթ չունե՞ս, էդ եքա … Read more

«Բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք». Պապոյանը՝ մաքսատուրքի արտոնության մասին (տեսանյութ)

«Ի՞նչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում. այն գործարարները, ներդրողները, որոնք Կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, Կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից: Նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել, 3405 աշխատատեղ է ստեղծվել, և ես ուզում եմ նշել, որ … Read more

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Աշումովայի խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել: «ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ … Read more

«Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե հավատաս ինքդ քեզ». Սոֆյա Պողոսյան

Tert.amLife-ը գրում է Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ինստագրամյան իր էջում կիսվել է նոր լուսանկարներով:  «Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե հավատաս ինքդ քեզ»,- լուսանկարներին կից գրել է նա: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս. Արման Թաթոյան

Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս, թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս․ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական … Read more

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է 140 մլն դրամ գույք օրինականացնելու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ, տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։  Մասնավորապես, կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2010-2018թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնն զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված … Read more