ABC. Արիզոնայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել
Մասնավոր ուղղաթիռ է կործանվել Արիզոնա նահանգի Ֆինիքսի մոտակայքում գտնվող լեռներում։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են հասնել դեպքի վայր։ Հետաքննությունը կգլխավորի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը։