Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանն առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել

8 հունվարի 2026 – 16:52 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները փոխանակել են առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ: «Դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում»,– նշել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակի ներկրմանը՝ նշելով, որ առաջին խմբաքանակը ներկրելիս տեղեկացվել են հայկական այն … Read more

Գազատար է վնասվել. Այգավան բնակավայրում գազանջատում է

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից, դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:   «Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00»,- ասված է հաղորդագրությունում։

Զորականի հայտնի միջադեպի հետևանքը․ «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. Հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Ըստ տեղեկությունների՝ նրա ազատումը պայմանավորված է 2025թ. նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ երևում է՝ անչափահաս երեխայի ծեծի մասնակիցներից մեկն էլ Ռուբեն Գասպարյանի որդին է։

Aurora News | Իրանը չի ցանկանում պատերազմ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ. արտգործնախարար

Իրանը չի ցանկանում պատերազմ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ։ Այն հանձնառու է բանակցություններին, բայց պատրաստ է ցանկացած զարգացման, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանան կատարած այցի ժամանակ։ Հինգշաբթի օրը Արաղչին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Ժամանումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը հայտարարել է, որ իր այցի հիմնական նպատակը Լիբանանի կառավարության պաշտոնյաների հետ տարածաշրջանում … Read more

Թուրքիայում մեկնաբանել են Սիրիայի կողմից Հալեպում իրականացված հակաահաբեկչական գործողությունը

8 Հունվար, 2026 16:35 Հարեվաններ Սիրիան հակաահաբեկչական գործողություն է անցկացնում Հալեպ քաղաքում՝ անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարությունը նշել է, որ քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է չորս և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը գործողություն է … Read more

Նիկոլն անուղղակիորեն հասկացրել է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է նետվել Իլհամի գիրկը

Պատասխանելով հարցին՝ չե՞ք ուզում ՀԱԵ-ն փրկել Ադրբեջանի ասպատակություններից՝ նկատի ունենալով այն, որ Բաքուն ամենօրյա ռեժիմով ջնջում է Արցախում հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը, ինչպես նաև արձագանքելով հարցին՝ եթե եկեղեցին Ադրբեջանի դեմ հայցերը հետ չվերցնի, ի՞նչ եք անելու՝ նկատի ունենալով փաստը, որ ՀԱԵ-ն միջազգային դատարան հայց էր ներկայացրել՝ Շուշիի Կանաչ ժամի հետ կապված, Նիկոլը պատասխանել է, թե … Read more

Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, նոր ստեղծված՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (էլեկտրոնային հարթակի) համապատասխան բաժնի միջոցով: Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկվում է սահմանել պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, ինչը հնարավորություն կտա շահառուներին իրենց վարքագիծը համապատասխանեցնելու սահմանվող … Read more

ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Բրատսկոյե բնակավայրը – Live News

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Բրատսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները: