Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտ

Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։  Միջպետական և հանրապետական նշանակության … Read more

Արսեն Բաբայանը այցելել է քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին

  «Արմավիր» քրեակատարողականում այցելեցի ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին:   Փոխանցում եմ նրա ուղերձը.   «Չվհատվեք, դիմացեք եւ դիմադրեք դեւին: Բարին միշտ հաղթում է չարին, լույսը՝ խավարին: Խափանիչ Ամենայն Չարի Ինքնության Կրող Գերագույն Աստված Լույսի Սփռող Տեր Յիսուս Ավերիչ Նեռի»:   Իմ կողմից էլ հավելեմ, որ ընկերս շատ ամուր է, բարձր տրամադրությամբ ու իրեն … Read more

Պատմությունը բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում. Արմեն Այվազյան

«Մոտենում է այն պահը, երբ հասարակությունը ստիպված է լինելու անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին»,- նշել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։ Նա գրել է. «Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ստորև առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 … Read more

Հալեպում բախումների հետևանքով փակվել են պետական հաստատությունները և օդանավակայանը

Սիրիայի Հալեպ քաղաքում համեմատաբար հանգիստ իրավիճակ է տիրում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) կողմից քաղաքի բնակելի թաղամասերի և տարբեր տարածքների վրա հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Սիրիական իշխանությունները ձեռնարկել են մի շարք անվտանգության և նախազգուշական միջոցառումներ հետագա խախտումները … Read more

Իրանում մահապատժի են ենթարկել իսրայելական Մոսադի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող տղամարդուն

Իրանը ի կատար ածել է Իսրայելի Մոսադի հետախուզական գործակալության օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Ալի Արդաստանիի մահապատիժը, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հաստատել է նրա մահապատիժը և ավարտել լիարժեք դատավարությունը, հաղորդում է Mehr-ը։ Արդաստանին մեղավոր է ճանաչվել Իսրայելի Մոսադի հետախուզական և անվտանգության ծառայության օգտին լրտեսելու և երկրի մասին զգայուն և դասակարգված տեղեկատվություն Իսրայելին փոխանցելու մեջ։ … Read more

«Յախք ու հազար անգամ յախք ձեր տեսակ մորթապաշտ գեներալներին, ձեր տեսակ տղամարդկանց ու «հերոսներին»»

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաքարյան Կարեն, գեներալ-մայոր, Արցախի հերոս մարդ ես, Երևանի փողոցներում ի՞նչ ես կորցրել։ Հակաեկեղեցական ցույցերի մեջ ի՞նչ ես փնտրում։ Կարո՞ղ ա էն ջալալի նախկին պաշտոնի՝ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի ժ/պ-ից ուզում ես պետ դառնաս, ու միակ ուղին ուՂտերթերի մասնակցելն ա մնացել։ Շաքարյան Կարեն, ընկերդ՝ … Read more

Պուտինը ցույց չի տալիս, որ պատրաստ է խաղաղության. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հաստատել են զորքերի ներկայությունը Ուկրաինայում

«Կամավորների կոալիցիայի» և Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ներառում են հրադադարի վերահսկման բարձր տեխնոլոգիական մեխանիզմ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ ուժեր և իրավաբանորեն պարտավորեցնող պարտավորություն՝ օգնել Կիևին ապագա ռուսական հարձակման դեպքում։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հաստատել են իրենց մտադրությունը՝ իրենց զինվորներին տեղակայել ուկրաինական հողում՝ վերջնական հրադադարից հետո, որպես Կիևի համար անվտանգության երաշխիքների ավելի … Read more

ԱՄՆ պաշտոնյաները Մադուրոյի ձերբակալությունից ամիսներ առաջ բանակցել են Ռոդրիգեսի հետ

Ամերիկյան իշխանությունները Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի և երկրի ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հետ Կարակասում գործողությունից մի քանի ամիս առաջ բանակցություններ են վարել, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ճեպազրույց են անցկացրել Կոնգրեսի անդամների համար, հայտնել են, որ ամիսներ շարունակ կապի մեջ են եղել այդ ժամանակ երկրի փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող … Read more

ԱՄՆ-ը հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ հռչակագիրը. Politico

7 Հունվար, 2026 10:42 Politico-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Փարիզում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ չի ստորագրել համատեղ հայտարարություն ։ «Վերջնական հռչակագիրը, ի վերջո, ստորագրվել է միայն «կամավորների կոալիցիայի» կողմից»,-նշել է պարբերականը։ Լրագրողները նաև պնդում են, որ Ուկրաինայում բազմազգ ուժերին ԱՄՆ մասնակցության … Read more

Հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացման ծրագրին՝ մանրամասներ ներկայացնելով նոր փոփոխությունների վերաբերյալ։ Թորոսյանը նշել է, որ հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում։ –00—ՅՄ