Տարադրամի փոխարժեքը հունվարի 8-ին՝ ըստ ԿԲ տվյալների – Armenia Today

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 381,39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,36 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 445,43 դրամ (նվազել  է 0,76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,74 դրամ (աճել է 0,01 դրամով):

15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում մի քանի հազար մարդու փողոց դուրս գալը դեռևս զանգվածային ընդվզում չէ

08.01.2026 | 16:12 Իրանի մի շարք խոշոր քաղաքներում մեկ շաբաթ անցկացրի, որը համընկավ այդ երկրում բողոքի ցույցերի հետ։ Իրականում դրանք բողոքի ցույցեր անվանելը կարող է չափազանցված լինել, քանի որ 15 մլն բնակչություն ունեցող Թեհրանում մի քանի հազար մարդու փողոց դուրս գալը դեռևս զանգվածային կոչվել չի կարող։ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաք համարվող, ավելի քան 3 մլն բնակչություն ունեցող … Read more

Կառավարությունն ընդունել է 2026 թվականի վարժական հավաքների ժամկետների վերաբերյալ որոշում

Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Ըստ այդմ՝ 2026 թ. ընթացքում կհայտարարվեն  պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ … Read more

ՊՆ պաշտոնյան շուրջ 160 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն է կատարել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել … Read more

Կաթողիկոսի քրոջ տղայի գործը դատարանում է

Քաղաքականություն Կաթողիկոսի քրոջ տղայի գործը դատարանում է Աջակցիր «Ա1+»-ին Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ տղայի գործը կքննի  Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրանքի ՝    Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ( ըստ մեղադրանքի՝ Հայկ Պռոշյան), 2021 թվականին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի … Read more

Սամվել Կարապետյանը աջակցել է Ստեփանակերտի պայթյունից տուժածներին և անհետ կորածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին։ «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել  Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին … Read more

ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված … Read more

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։  Հայաստանում շարունակում են … Read more

Հերքում է, որ Հ1-ի տնօրինության հետ խնդիրներ է ունեցել

Գրել էինք, որ 2020 թվականի դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են պաշտոնից: Թեմային անդրադառնալով, ԱրմԼուրը գրում է, որ ըստ  կայքի աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն առանց աշխատանքի է մնացել: Կայքը նաև … Read more