Իրավիճակն Իրանում այլևս վերահսկելի է. Արաղչի

  Ազատություն. Հունվարի 10-ից ի վեր իրավիճակն Իրանում այլևս ամբողջությամբ վերահսկելի է, այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։   Անդրադառնալով վերջին երկու շաբաթներին ծավալվող իրադարձություններին՝ Արաղչին պնդել է, որ իրավիճակը կտրուկ կերպով սրվել է հունվարի 1-ից սկսած, երբ փողոցային բողոքի ակցիաների ընթացքում սկսել են կրակոցներ հնչել։   «Ցուցարարների … Read more

Սա արդեն իրավական գործընթաց չէ, քաղաքական հաշվեհարդար է. Ռուբեն Մխիթարյան

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ-ում շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան։ Մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում՝ նրան կրկին կալանավորելու պահանջով, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք։ Սա արդեն … Read more

Ադրբեջանը վտանգել է Ռուսաստանի կովկասյան շահերը

  1in.am. Անցած տարեվերջին ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պաշտոնական նամակով Ադրբեջանի գլխավոր դատախազին ծանուցել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Այդ առթիվ չափազանց ինտրիգային կարծիք է հայտնել Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Ադրբեջանցի խորհրդարանականի համոզմամբ, մարդատար ինքնաթիռը խոցելու հրաման տրվել է, որպեսզի հետո «ամեն ինչ … Read more

Արդյո՞ք ԱՄՆ-ը կարող է ռմբակոծություններով իշխանափոխություն իրականացնել Իրանում

12.01.2026 | 19:34 ԱՄՆ-ի կողմից «ռմբակոծությամբ իշխանափոխության» գաղափարը պարբերաբար հայտնվում է քաղաքական հայտարարությունների և մեդիա դիսկուրսի մեջ։ Այդ թեզը նոր թափ ստացավ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, երբ նա ակնարկեց Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ ներքին անկարգությունների պայմաններում։ Սա ինչ-որ չափով նաև Վենեսուելայում իրականցված գործողություններից բխած ոգևորություն է։ Սակայն Վենեսուելայի և Իրանի դեպքերը սկզբունքորեն տարբեր են։ Վենեսուելայում ԱՄՆ-ի … Read more

Հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղում․ վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա … Read more

ԱՄՆ-Իրան միջնորդական առաքելության հաջողության դեպքում Երևանը կարող է բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը․ Ոսկանյան

Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց որոշ հույսեր են ի հայտ գալիս։ Ակնհայտ է, որ Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած միտված է եղել հենց Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելությանը և հավանաբար հենց նրա միջոցով է բանակցությունների վերաբերյալ փոխանցվել իրանական այն ուղերձը, որի մասին խոսել է նախագահ Թրամփը։ Այսօր բանակցությունների հնարավորության … Read more

Կոմունալ բաժնի աշխատակցի կողմից հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ Վեդիի համայնքապետարան

Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ․ «Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։ «Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարող մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ … Read more

Ուկրաինայում ռազմական դրությունն ու զորահավաքը կրկին կերկարաձգվեն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել օրինագծեր, որոնք նախատեսում են երկարաձգել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RBK Ukraine-ը։Փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը 90 օրով՝ 2026 թվականի փետրվարի 3-ի առավոտյան ժամը 5:30-ից մինչև մայիսի 3-ը … Read more