Ուկրաինայում ռազմական դրությունն ու զորահավաքը կրկին կերկարաձգվեն




Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել օրինագծեր, որոնք նախատեսում են երկարաձգել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RBK Ukraine-ը։Փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը 90 օրով՝ 2026 թվականի փետրվարի 3-ի առավոտյան ժամը 5:30-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ։Օրինագծերն արդեն ներկայացվել են Գերագույն Ռադայի քննարկմանը։


Խորհրդարանում քվեարկությունից հետո սա կլինի այս իրավական ռեժիմի 18-րդ երկարաձգումը՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր։Գերագույն ռադան վերջին անգամ Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգել էր մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը։


 


 


 


 


Leave a Comment