00:27 | Վեճ և դանակահարություն՝ Մարալիկում
00:27 | Վեճ և դանակահարություն՝ Մարալիկում
00:27 | Վեճ և դանակահարություն՝ Մարալիկում
Մարվել է Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է հունվարի 14-ին, ժամը 21։27-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 … Read more
Արդարադատության նախարարությունն առաջարկում է հանրային շահի անհրաժեշտությամբ օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել սահմանվածից 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն: Խորհրդարանում օրենսդրական կարգավորումը ներկայացնող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ այս փոփոխությունն արվում է, որպեսզի Հյուսիսային պողոտայի օրինակները չունենանք, երբ տասնյակ տարիներ առաջ հանրային շահի անվան տակ իրենց բնակարաններից մարդկանց դուրս հանեցին … Read more
Չեխիայի նախկին կառավարությունը Ուկրաինայի համար զենքի վրա ծախսել է ավելի քան 700 միլիոն դոլար, հայտարարել է վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Այս մասին գրում է Ceske Noviny-ն: «Չեխական բյուջեից գաղտնի կերպով զենքի մեջ ներդրվել է 17.1 միլիարդ կրոն, այդ ամենը թաքցված էր, գերգաղտնի»,- ասել է նա։ Բաբիշը հավելել է, որ նախկին վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը թաքցրել է … Read more
Եվրոպան կհրաժարվի Գրենլանդիայից։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Գալլական աքաղաղը ծուղրուղու կանչեց, որ եթե Դանիայի ինքնիշխանությանը կպչեն, հետևանքներն աննախադեպ կլինեն։ Ի՞նչ պետք է անեն նրանք։ Կառևանգե՞ն ԱՄՆ նախագահին։ Միջուկային հարվա՞ծ կհասցնեն ԱՄՆ-ին։ Իհարկե՝ ոչ։ Նրանք ուղղակի տակները կլցնեն ու կհրաժարվեն Գրենլանդիայից։ Եվ դա հիանալի եվրոպական նախադեպ կլինի»,- Х սոցիալական ցանցում գրել է … Read more
«Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև Ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում» (Հովհաննես 15:19): Քրիստոնեության տարածման սկզբնաշրջանում քրիստոնյաներին հալածում և սպանում էին՝ Քրիստոսի հետևորդը լինելու պատճառով: Քրիստոնյաների դեմ հալածանքը ձգվել է ավելի քան երեք դար: Բազմաթիվ … Read more
Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2025 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։ Այսպես. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան «Սիվինեթ» (CivilNet) լրատվական պարբերականի լրագրող Հայկ Հովհաննիսյանը 2025 թ․-ի հունվարի 21-ին տեղեկություն ստանալու … Read more
Գերմանիան կարող է արդեն այս շաբաթ իր առաջին զինվորական ստորաբաժանումները ուղարկել Գրենլանդիա, հայտնում է Bild թերթը՝ հղում անելով գերմանական աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ տարածաշրջանում նախատեսվում է Բունդեսվերի առաջխաղացման (ավանգարդային) խմբի տեղակայում։ Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության խոսնակը Bild-ին հայտնել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ տեղակայումը … Read more
Խոյ: Օրվա առաջին կեսին հնարավորինս շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերը կգնահատվեն: Թեև որոշ դժվարություններ կլինեն , սակայն փորձեք հանգստություն պահպանել և բարեկամաբար վերաբերվել շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Ցուլ: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների … Read more
Զինվորական ծառայության կրճատումն այն առանցքային բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն անդրադարձավ ժամկետային զինծառայություն 1.5 տարի դարձնելու վերաբերյալ քննադատություններին. «Ես առիթ եմ ունեցել ասելու, որ 18 ամիս զինծառայության ժամկետի որոշումն ունեցել ենք 2021 թվականին, որն արտացոլվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրում և մեծապես այն կապված … Read more