Մարվել է Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է հունվարի 14-ին, ժամը 21։27-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։
