Փաշինյա՛ն, քո բարեկամին եկել էին ծեծելու քո պատճառով, բայց չեմ թողել․․․Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Ես զինվոր եմ ունեցել, Փաշինյա՛ն, քո բարեկամը՝ մոտիկ հարազատներից, որին եկել էին ծեծելու քո պատճառով, բայց չեմ թողել, ասել եմ՝ նա իմ զինվորն է։ Մենք իրարից տարբերվում ենք, պարզ է, դու դիկտատորիկ ես։ Խորհուրդ եմ տալիս՝ դադարեցրեք հետապնդումները, հակառակ դեպքում պատժվելու եք»։

Թեղուտ գյուղում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz»-ում

Հունվարի 18-ին, ժամը 02։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ բնակավայրի պուրակին հարակից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։34-ին, մարվել՝ 04։09-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Հայտարարություն Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասի

18.01.2026 | 11:26 Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Մենք և մեր հոգևոր … Read more

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը մտահոգված են Իրանում տեղի ունեցող զարգացումներով․ Զեկույց

Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը լուրջ մտահոգություն են հայտնում Իրանում բողոքի ցույցերի հնարավոր ազդեցության վերաբերյալ, գրում է Հադսոն ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին՝ հղում անելով աղբյուրներին։ Նա տնտեսական կորուստները նշում է որպես հիմնական ռիսկերից մեկը։ Երեք երկրներն էլ տարբեր աստիճաններով պահպանում են առևտրային կապերը Իրանի հետ։ Ադրբեջանը կարևոր տարանցիկ դեր է խաղում Ռուսաստանի և Իրանի միջև, … Read more

Ոչ մի սրտացավություն շրջակա միջավայրի հանդեպ․․․

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Աշխարհ ման գաս՝ Հայաստանի պես նման իրավիճակ գուցե մեկ էլ Հնդկաստանում տեսնես։ Ու էս իրավիճակում COP 17 են անցկացնելո՞ւ»։ Նշենք, որ «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի տեսանյութին կից հետևյալ գրառումն է․ «Կեղտոտ միջավայր, Չվերահսկվող, անկազմակերպ ու անխնա որս․․․Ոչ մի սրտացավություն շրջակա միջավայրի հանդեպ․․․ Սենց ե՞նք սիրում … Read more

Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. 3 անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 17-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում … Read more

Արսեն Թորոսյանը կգործուղվի Սաուդյան Արաբիայի թագավորություն

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026 թվականի հունվարի 25-28-ը կգործուղվի Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ)՝ Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Արսեն Թորոսյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով … Read more

Թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում իջել է մեկ հորիզոնականով

https://arm.sputniknews.ru/20260118/tenisist-karen-khachanvovy-atp-varkanishajin-aghjusakum-ijel-e-mek-hvorizvonakanvov-97859341.html Թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում իջել է մեկ հորիզոնականով Թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում իջել է մեկ հորիզոնականով Sputnik Արմենիա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է թարմացված աղյուսակը: 18.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-18T11:25+0400 2026-01-18T11:25+0400 2026-01-18T11:26+0400 թենիս կարեն խաչանով վարկանիշ https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73008675_0:68:1600:969_1920x0_80_0_0_d1be4e8eef046de93e9dcf16cb1414e3.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Պրոֆեսիոնալ թենիսիստների … Read more

Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի բացառում, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ դաշինքից

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի բացառում, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ դաշինքի կազմից։ Այս մասին նա ասել է գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում։ Նա նշել է, որ ոչինչ անփոփոխելի չէ եւ ամեն բան կարող է փոփոխության ենթարկվել։ Եւ չի կարելի երաշխավորել, որ Միացյալ Նահանգները չի հեռանա ՆԱՏՕ-ից։ … Read more