Ավանեսյանը մանրամասներ է հայտնում Արցախից տեղափոխված անձանց մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառմամբ մանրամասներ է հայտնում Արցախից տեղափոխված անձանց մասին։

«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու:

Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:

Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է Ավանեսյանը։

 

Leave a Comment