Հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Վալոդյա Գրիգորյանի ողբերգական սպանությունից անցել է արդեն չորս ամիս։ Կորստի ցավը շարունակում է խոր հետք թողնել ընտանիքի կյանքում, իսկ ժամանակը չի կարող մեղմել այն դատարկությունը, որ թողել է սիրելի հոր բացակայությունը։ Այս օրերին քաղաքապետի դուստրը կատարել է հուզիչ գրառում՝ անդրադառնալով իր հորը և ընտանիքի ապրած անասելի ցավին։ «Աշխարհի բոլոր բառերն էլ գրեմ, բոլոր հնարավոր և … Read more

Այսօր և վաղը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ

Երևան քաղաքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ: Հունվարի 25-ի ցերեկը, 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Հնդկաստանը պայքարում է Նիպա մահացու վիրուսի բռնկման դեմ

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում իշխանությունները փորձում են զսպել Նիպա վիրուսի բռնկումը։ Տեղեկացվում է հինգ հաստատված դեպքի մասին, գրեթե 100 մարդու ցուցում է տրվել մնալ տնային կարանտինում առաջին հիվանդի հայտնաբերումից հետո, հայտնում է Independent-ը։ Իշխանությունների տվյալներով՝ նախկինում գրանցված երկու դեպքին ավելացել է ևս երեքը։ Առաջին վարակվածները՝ տղամարդ և կին, աշխատել են որպես բժիշկ Բարասատի մասնավոր հիվանդանոցում՝ … Read more

Կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ Կարապետյան

Հունվար 25,2026 14:45 «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասում է․ Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը։ Միայն այդպես մենք կկերտենք ուժեղ տնտեսություն։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի … Read more

Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական հաղորդուղիների կառավարման վերահսկիչ փաթեթն այլևս հայկական կողմի ձեռքում չէ

25.01.2026 | 14:42 Մինչ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների հետ՝ BlackRock-ին պատկանող Global Infrastructure Partners-ի միջոցով մինչև 1.5 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների շուրջ, Հայաստանը այս գործընթացներում հանդես է գալիս ոչ թե որպես կողմ, այլ որպես տարածք, որի ճակատագրի շուրջ որոշումներ են կայացվում առանց իր իրական մասնակցության։ Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) … Read more

«Նոան» ընկերական խաղում հաղթել է Լեհաստանի չեմպիոնին

Հունվարի 24-ին Հայաստանի չեմպիոն «Նոան» ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթեց 42 միլիոն տրանսֆերային արժեք ունեցող «Լեխ Պոզնանին»։ Այս օրերին ԱՄԷ–ի մայրաքաղաք Աբու Դաբիում 2025/26 մրցաշրջանին ընդառաջ Հայաստանի չեմպիոն «Նոան» անցկացնում է ուսումնամարզական հավաք։ Երեկ տեղի ունեցավ առաջին ընկերական հանդիպումը, որտեղ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հանդիպման ավելացված 1-ին րոպեին կարողացավ հաղթանակի հասնել «Լեխ Պոզնանի» նկատմամբ։ Գոլի … Read more

Բելգորոդը ամենազանգվածային հրետակոծությանն է ենթարկվել. նահանգապետ

Շաբաթ երեկոյան ռուսաստանյան Բելգորոդ քաղաքը Ուկրաինայի կողմից հրետակոծության է ենթարկվել, հաղորդում են նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը և «Պեպել» տելեգրամյան ալիքը: Ըստ նահանգապետի՝ տուժածներ չկան: Գլադկովի վկայությամբ՝ դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր: Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի փոխանցմամբ՝ հրետակոծությունից հետո դադարել են գործել մի քանի շենք ջեռուցմամբ ապահովող պոմպակայանի պոմպերը: «Պեպել»-ը հաղորդում է, որ հրետակոծության թիրախը Բելգորոդի ՋԷԿ-ն … Read more

Վախ, սարսափ, կախվածություն․ Տեր Ռուբենը՝ հոգևորականների հանդեպ բռնաճնշումների մասին

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը խոսել է եկեղեցականների հանդեպ բռնաճնշումների մասին՝ ասելով, որ քահաների ընտանիքները, երեխաները նույնպես տառապում են բռնաճնշումների պատճառով։ Նա նշել է, որ իրենց թեմից մի քանի քահանա ցանկացել են մամուլի ասուլիսի միջոցով բացահայտումների շարք անել, սակայն ինքը հորդորել է չանել նման բան․ «Դրանք մեր ներսի քննարկելիք խնդիրներն են, և … Read more

Չարին չարով չենք պատասխանելու․ Ռուբեն վարդապետ – 5tv

Չարին չարով չենք պատասխանելու։ Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետի քարոզը Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Նա նշեց` Մասյացոտն թեմի «նավակն» ալեկոծության մեջ է, և իրենք փորձում են Տիրոջով չվախենալ։ «Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց … Read more

Իշխանության «էլիտան» պետք է շեյխի նման ապրի, ժողովուրդը՝ ճորտի. չգիտեմ՝ իրենք իրենց ո՞ր ձեռքբերման համար են միլիոնների պարգևավճար տալիս. Հուսիկ Արա

«ՀՀ օրվա իշխանությունը վերջին 8 տարում այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ հասարակության 90 տոկոսը մեծ տառապանքի մեջ է, մտածում է, թե այս երկրի վիճակն ինչ է լինելու, հիմա ինչ են կորցնելու, և այլն։ Նման իրավիճակում, ինքս՝ որպես ստեղծագործող մարդ, չգիտեմ՝ ժամանակիս 1 տոկոսն արդյո՞ք տրամադրում եմ ստեղծագործելուն, ուղղակի անհնար է։ Տարբեր ոլորտներում ստեղծագործողների համար … Read more