Միջնաժամկետում ՀՀ սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո. վարչապետ – CIVILNET

Համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված գործող պայմանագրերի՝ քայլեր ենք անում, և միջնաժամկետում ենթադրվում է, որ Հայաստանի սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո: Այս մասին կառավարությունում հունվարի 29-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԹՐԻՓՓ-ը տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին և այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը: Միևնույն … Read more

Կալասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի աջակցում Կիևին

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն մեկ տարուց ավելի չի աջակցումՈւկրաինային։ Այս հայտարարությունը Կալասն արել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արդեն տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները մեկ տարուց ավելի չի աջակցում Ուկրաինային, և դա հիմա անում … Read more

Արթուր Հակոբյանը հերքել է «ՓԱՍՏ»-ի հրապարակումը – 5tv

«Տեղեկացնում ենք, որ 17.01.2026 թվականին News.5tv.am ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «ՓԱՍՏ»» վերտառությամբ հոդվածը, մասնավորապես՝ «Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր … Read more

Հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ. Հովհաննես Խուդոյան – 5tv

Հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ։ Այս մասին հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Քիչ առաջ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քնկչական պմբի ղեկավար Մնոյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ` կեղծ ապացույց … Read more

Բացառիկ իրավիճակ է, ընդդիմադիր դաշտում խոշոր նախընտրական բլոկներ ձևավորելու հնարավորություն կա. ՀՀ երկրորդ նախագահ

Բացառիկ իրավիճակ է, ընդդիմադիր դաշտում խոշոր նախընտրական բլոկներ ձևավորելու հնարավորություն կա: Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում:

«Բաքվից վերադարձած Գևորգ Սուջյանը կարո՞ղ է լինել պատգամավորի թեկնածու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Բաքվից վերադարձած Գևորգ Սուջյանը կարո՞ղ է լինել պատգամավորի թեկնածու»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով լրագրողի այս հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, այնտեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել ցանկացած ոք, ով ուզում է զբաղվել քաղաքականությամբ»։ «Բաքվից վերադարձած Գևորգ Սուջյանը կարո՞ղ է լինել պատգամավորի թեկնածո». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

ՔՊ կուսակցությունը ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու. Փաշինյան

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Հունանյանին իր շատ խիզախ քայլի համար, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է կենդանի հաղորդակցության մեջ լինի հասարակության հետ, մենք բոլորս պետք է կարողանանք ընդունել մեր սխալները և դրանց էությունից բխող հետևություններ անել: Նա շարունակում է մնալ մեր թիմի անդամ»,- ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Հռիփսիմե … Read more

Քուվեյթում քննարկվել են հայ–քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հարցերը

  Քուվեյթի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող … Read more