Չինաստանը Թրամփին հայտնել է, որ Սի Ցզինպինի հետ հանդիպումը հարցականի տակ է

7 Փետրվար, 2026 13:05 Միջազգային Միացյալ Նահանգները պատրաստում է Թայվանի հետ խոշոր զենքի գործարք, որը, ինչպես զգուշացրել են չինական իշխանությունները, կարող է վտանգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլին կայանալիք այցը։ Այս մասին հաղորդել է Financial Times-ը։ «Միացյալ Նահանգները պատրաստում է Թայվանին Patriot հրթիռներ և այլ զենքեր վաճառելու խոշոր գործարք, որը, ինչպես … Read more

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն (տեսայութ)

7 Փետրվար, 2026 11:39 Տեսանյութ Վարդենիսում բացվել է նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան, որը պատրաստ է ընդունել մեծաքանակ բերք և օգնել գյուղացուն՝ իր բերքը վստահ հանձնելու։ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ ներդրված է նման բարձր չափանիշներով հոսքագիծ, իսկ սառնարանային պայմաններում բերքը պահպանում է իր համը, որակը և տեսքը։ … Read more

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

7 Փետրվար, 2026 11:16 Հասարակություն Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը,  Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է … Read more

Խուդինյանը տեսանյութեր չի տրամադրում քաղաքացիներին և փաստաբաններին. կարծիք կա, որ զբաղված է հանցագործություններ թաքցնելով. իրավապաշտպան

ՀՀ ներքին գործերի նախարարություն  պարեկային ծառայությունում պրակտիկա է դարձել ոչ ցանկալի տեսագրությունների տրամադրումը։ Այս մասին գրել է Կարապետ Պողոսյանը և հավելել.   «Մասնավորապես դիմել էի, ստանալու տեսագրությունն, որտեղ ակնհայտ երևում էր պարեկի խուլիգանական պահվածքը, ամբողջական ապացույցներ կային նրա կողմից հանցանք կատարելու մասին, բայց ինչպես պարզվեց կա տեխնիկական խնդիր։   Սա … Read more

Հայաստանի իշխանությունների անգործությունը մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ տարակուսանք է առաջացնում. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը. Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Տվյալ գործընթացը չի … Read more

Իրանի մի շարք նահանգներում վերսկսել են բողոքի ցույցերը

7 Փետրվար, 2026 11:14 Միջազգային Իրանում բողոքի նոր ալիք է բռնկվել: Հանրային վրդովմունքը մեծանում է, մարդիկ հրապարակայնորեն արտահայտում են իրենց կարծիքը իշխանությունների նկատմամբ։ «Wall Street Journal»-ը հաղորդում է, որ բողոքի ցույցերը տարբեր ձևեր են կրում՝ բաց հանրահավաքներից մինչև լուռ, ամենօրյա անհնազանդություն: Զոհերի ընտանիքները հուղարկավորությունների և հիշատակի արարողությունների ժամանակ հակակառավարական կարգախոսներ են … Read more

Ֆրանսիայում գեղեցկության սրահում նռնակ են նետել. կան վիրավորներ

7 Փետրվար, 2026 10:49 Միջազգային Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլ քաղաքի գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, հաղորդում է ici radio-ն։ «Վեց մարդ վիրավորվել է Գրենոբլի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նռնակը սրահ է նետել մի տղամարդ, որը ժամանել էր իր հանցակցի … Read more

ՔՊ–ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»

7 Փետրվար, 2026 10:13 Մամուլ «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» … Read more

Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով

7 Փետրվար, 2026 9:52 Հասարակություն Հանրապետության տարածքում`  Փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ … Read more

Մի կողմն ասում է` «а теперь я Наташа», մյուս կողմը` «а теперь обмани меня». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եռօրյա մոսկովյան այցը տարբեր արձագանքների արժանացավ։ Հայաստանյան ակտիվ քաղաքական-հասարակական մի խումբ ոգեւորությամբ «արձանագրեց», որ Սիմոնյանին «արժանի» ընդունելություն են ցուցաբերել եւ երեսին նետել մեր երկրում տիրող խայտառակ իրավիճակի՝ քաղբանտարկյալների առկայության, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումների, Եկեղեցու դեմ գրոհի ու երկու … Read more