ՔՊ–ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։


Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը:



Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Leave a Comment