Որոշ շրջաններում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ


Հասարակություն


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը,  Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։


Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։



Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։

Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Leave a Comment