Պարո՛ն Դանիելյան, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար, Դաշնակցությունն է 20 տարի իշխանություն եղել. Եղոյան

Պարո՛ն Դանիելյան (պատգամավոր Գառնիկ Դանիելյան – խմբ.), շատ գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրեինք՝ չլինեիք Դաշնակցությունից, եթե իշխանություն եղած չլինեիք 20 տարի: Շատ գեղեցիկ բառեր են, բայց ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր … Read more

Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում

Հայտնի է դարձել, թե Անթալիայում ապաստանված ուկրաինացի երեխաների հետ ինչպես են վարվել: Թուրքական մեդիայում տարածվող լուրերում այդ իրադարձություններն ամբողջացվել են «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել» ձևակերպմամբ: Մասնավորապես «Առանց պատերազմ մանկություն ծրագրի» շրջանակներում Ուկրաինայից Թուրքիա բերված երեխաները ենթարկվել են տարատեսակ բռնության: Ռուսլան Շոստակ անունով մարդու կողմից հիմնված «Շոստակ հիմնադրամի» իրականացրած ծրագրով 2022-ի փետրվարից հետո 510 … Read more

Ֆիդանը վերահաստատելու է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 3-ին կմասնակցի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվելիք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Աղբյուրի համաձայն՝ օրակարգում են լինելու Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի պատրաստություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների տեղեկություններով՝ Ֆիդանը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր … Read more

Visa-ն փորձարկում է սթեյբլքոիններով վճարումների հնարավորություն

Visa-ն սկսել է փորձնական ծրագիր, որը թույլ է տալիս բիզնեսներին ուղարկել USD-ին կցված սթեյբլքոիններով վճարումներ բովանդակություն ստեղծողներին և ֆրիլանսերներին՝ շրջանցելով ավանդական բանկային կամ քարտային փոխանցումները։ Ծրագիրը գործում է Visa Direct հարթակի միջոցով․ բիզնեսները կարող են վճարումները կատարել ֆիատ փողերով, իսկ ստացողներին դրանք կհասնեն USDC կամ նմանատիպ այլ սթեյբլքոիններով։ Visa-ի կոմերցիոն և դրամական հոսքերի լուծումների նախագահ … Read more

ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները մասնակցել են Ստրասբուրգում կայացած երկօրյա ճանաչողական այցին

2025 թվականի նոյեմբերի 18-19-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները Եվրոպայի խորհրդի` «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում մասնակցել են Ստրասբուրգում կայացած ճանաչողական այցին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ վճռաբեկ դատարանից։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության, իրավախորհրդատուի գրասենյակի, Մարդու իրավունքների եվրոպական … Read more

Ուզում ենք Հայաստանից կարողանան այցելել Եվրոպայի իրենց բարեկամներին. ԵՄ հանձնակատար

Ուզում ենք Հայաստանից կարողանան այցելել Եվրոպայի իրենց բարեկամներին. ԵՄ հանձնակատար (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Մի պարզ պատահար. իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման 

Իրանում ստեղծագործական, հասարակական գործունեության համար 14 տարվա  տնային կալանքից, ազատազրկումից հետո ռեժիսոր Ջաֆար Փանահին այս տարի վերադարձավ իր նոր՝  «Մի պարզ պատահար» ֆիլմով։ Մայիսին այն արաժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղին։ Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Թեհրանի Իսլամական հեղափոխական դատարանը Ջաֆար Փանահիին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման՝ «պետության դեմ ուղղված քարոզչական գործունեության» մեղադրանքով։ Ջաֆար Փանահին՝ երևանայան … Read more