Visa-ն սկսել է փորձնական ծրագիր, որը թույլ է տալիս բիզնեսներին ուղարկել USD-ին կցված սթեյբլքոիններով վճարումներ բովանդակություն ստեղծողներին և ֆրիլանսերներին՝ շրջանցելով ավանդական բանկային կամ քարտային փոխանցումները։
Ծրագիրը գործում է Visa Direct հարթակի միջոցով․ բիզնեսները կարող են վճարումները կատարել ֆիատ փողերով, իսկ ստացողներին դրանք կհասնեն USDC կամ նմանատիպ այլ սթեյբլքոիններով։
Visa-ի կոմերցիոն և դրամական հոսքերի լուծումների նախագահ Քրիս Նյուքիրքը նշել է, որ նպատակը փողի «համընդհանուր և ակնթարթային» հասանելիության ապահովումն է, ինչը շահավետ է ֆրիլանսերների, թվային բովանդակություն ստեղծողների և միջազգային ընկերությունների համար։
Այս քայլը շարունակությունն է Visa-ի ֆինանսական բաժնում սթեյբլքոինների ներդրման փորձնական ծրագրի և նշանավորում է ընկերության առաջընթացը սթեյբլքոիններով վճարումների ոլորտում։ Ընկերությունը նշում է, որ նոր համակարգի լայնամասշտաբ ներդրումը նախատեսվում է 2026թ.-ին։