Ռուսները վերահսկում են Պոկրովսկի 95 տոկոսը. լրատվամիջոցներ

Ռուսները վերահսկում են Պոկրովսկի 95%-ը. հայտնում է Deutsche Welle-ն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային հղում անելով։ Նրա խոսքով՝ եթե քաղաքն ամբողջությամբ գրավվի, ՌԴ-ն կարող է այն օգտագործել լոգիստիկայի համար եւ որպես պլացդարմ Դոնեցկի մարզի այլ քաղաքների վրա հարձակումների համար։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պոկրովսկի անկումը «չի նշանակի ուկրաինական պաշտպանության անխուսափելի փլուզում»։

Այդ մարդու հետ վիճելն անիմաստ է. նա ունակ չէ ադեկվատ կարծիք լսել. Արմինե Օհանյանը’ Փաշինյանի մասին

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վերջապես Նիկոլ Փաշինյանը «ինչ-որ սառնարանի ոտի տակից, կոնդիցիոների միջից» գտավ ղարաբաղյան բանակցային գործընթացի փաստաթղթերը եւ հրապարակեց: Դրանցից ամենաթարմը, նկատենք` 2019-ով էր թվագրված: Բայց շատ փաստաթղթեր բացակայում էին, այնպես որ «սառնարանների ոտի» տակը քրքրելու իմաստը չկար: Միաժամանակ կային թղթեր, որոնք կարող էին չլինել, օրինակ` Սերժ … Read more

Նարեկ Կարապետյանը ներկայացրել է՝ գյուղատնտեսական ինչ ռեֆորմ են առաջարկելու ՀՀ-ի բոլոր գյուղերին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե գյուղատնտեսական ինչ ռեֆորմ են առաջարկելու Հայաստանի բոլոր գյուղերին, նշել է նաև, թե ինչ լուծում են առաջարկում գյուղատնտեսական հիմնական մթերքի՝ կաթի գնի կարգավորման նպատակով։ «Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկացել է, բայց կաթի գինը մնացել է նույնը՝ 120-130 դրամ»,- նշել է Կարապետյանն ու հավելել՝ հայ գյուղացին նորմալ շահույթ … Read more

Ինքնակոչ կարծիք, թե ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն. Սամվել Ֆարմանյան

Ինձ վերջին շրջանում շատ է հետաքրքրում հարցը, թե ինչու է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը: Երբեմն մեղադրելով նախկին իշխանություններին կամ Ռուսաստանին, երբեմն ընտրովի փաստաթղթեր հրապարակելով կամ Արցախի կորուստը որպես փառահեղ հաղթանակ ներկայացնելով: 1.) Արցախի կորուստը, ցավոք, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանն այսօր այնքան էլ չի հետաքրքրում. հակառակ դեպքում Նիկոլն ի՞նչ գործ ուներ … Read more

Ներկայացվել է «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» 3-րդ հատորը. ՀՔԱՎ

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը գրեթե երեք տասնամյակ իրականացնում է ռազմավարական դատավարություններ՝ նպատակ ունենալով նպաստելու մարդու իրավունքների համակարգային մեխանիզմների ձևավորմանը։ Դատական նախադեպերի և ձևավորվող իրավական պրակտիկայի միջոցով կազմակերպությունը ձգտում է այնպիսի մոտեցումների ամրապնդմանը, որոնք հիմք կհանդիսանան օրենսդրական, ինստիտուցիոնալ և օրենսդրության կիրառման բնագավառներում փոփոխությունների իրականացման համար՝ հասնելու մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հզորացմանն ու ամրապնդմանը։ 02․12․2025թ․, տեղի ունեցավ «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» հետազոտության 2017-2025թթ․ 3-րդ հատորի ներկայացումը։ Բացման խոսքով հանդես եկան … Read more

Համոզված եմ, որ ստանալով 5 շրջանները՝ Ադրբեջանը դառնալու է է՛լ ավելի ապակառուցողական. ՀՀ կառավարության կողմից հրապարակված Սերժ Սարգսյանի նամակը՝ Պուտինին

ՀՀ կառավարության կողմից այսօր հրապարակված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, քննադատել Ադրբեջանի ապակառուցողական քայլերը, ներկայացրել հայկական կողմի մտահոգություններն ու անհրաժեշտ պայմանները բանակցային առաջընթացի համար՝ ընդգծելով միջանկյալ և վերջնական կարգավիճակի հստակեցման կարևորությունը։ Ստորև ներկայացնում ենք Կառավարության կողմից հրապարակված նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը։ «Մեծարգո Վլադիմիր … Read more

Aurora News | Բարդ իրավիճակ է. Թրամփ

ԱՄՆ նախագահը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը գտնվում է «բարդ և բազմաշերտ» փուլում, իսկ իր վարչակազմը փորձում է նվազեցնել լարվածությունը և նպաստել բանակցային գործընթացին։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները այլևս ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության ֆինանսավորման մեջ, և այժմ առաջնային խնդիր է «կոնֆլիկտին վերջ տալու հնարավոր տարբերակների որոնումը»։ Նրա հայտարարությամբ՝ ամերիկացի ներկայացուցիչներն արդեն աշխատում են Ռուսաստանում՝ գնահատելու … Read more

Ֆինլանդիայում զինվորներին սովորեցնում են թաքնվել դրոններից և գիշերել պաշտպանական կառույցներում․ Yle

Ֆինլանդիայում որոշ ճշգրտումներ են մտցվել պարտադիր զինծառայության զինվորների պատրաստության մեջ՝ հաշվի առնելով, թե ինչպես են փոխվել պատերազմի իրողությունները ռուս-ուկրաինական պատերազմում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լայն կիրառման պատճառով, հայտնում է Yle-ն։ Ֆինն զինծառայողներին սկսել են սովորեցնել գիշերել ոչ միայն վրաններում, այլև պաշտպանական կառույցներում կամ այլ ինքնաշեն թաքստոցներում: Դա արվում է դիրքը հետախուզական անօդաչու սարքերից պակաս տեսանելի և ավելի … Read more