Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի ազատազրկված հոգևորականների և գերեվարվածների համար

Դեկտեմբերի 9-ին Երևանի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում պատարագ կմատուցվի ազատազրկված հոգևորականների, գործարար Սամվել Կարապետյանի և գերեվարվածների համար, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ … Read more

Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր

Այսօր՝ կամավորների միջազգային օրը, ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքում ընդգծեց կամավորների կողմից կատարված աշխատանքի կարևորությունը հասարակական կյանքում։   Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր: Կամավոր աշխատանքին մասնակցում էին ավելի քան 25 ուսումնական հաստատությունների ուսանողներ և աշակերտներ:    … Read more

«Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունը կորցրած ռեժիմներին»․ Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:     Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:     Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ … Read more

Թող հիշեն հրոսակները՝ Սուրբ Յոթվերքը հրաշագործ է և զորավոր, չի՛ ներելու. Միքայել, Բագրատ, Արշակ արքեպիսկոպոսների ուղերձը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ուղերձը՝ կալանավայրից. «Ի պատասխան տիրադավների Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին՝ այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը: Ա. Նողկալի է անօրենների … Read more

Ապաշնորհ աճպարարություն, կամ՝ լեռը երկնեց ու մուկ ծնեց. կառավարության հրապարակած ինքնաոչնչացման «փաստաթղթերը»

Դեկտեմբերի 2-ին կառավարության կայքում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» խորագրի ներքո տեղադրվել են 13 «փաստաթղթեր»։ Քանի որ դրանց հետ որևէ ուղեկից բացատրագիր-մեկնաբանություն չի հրապարակվել, կարելի է ենթադրել, որ դա այն հրապարակումն է, որը խոստացել էր անել կառավարության ղեկավարը՝ ապացուցելու համար իր պնդումների ճշմարտացիությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Դրանցից հիմնականները հետևյալներն էին. 1. բանակցային … Read more

Նողկալի է անօրենների ոտնձգությունը Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ․ կալանավորված սրբազանները ՔԿՀ-ից ուղերձ են հղել

Արշակ, Բագրատ և Միքայել սրբազանները ուղերձ են հղել ՔԿՀ-ից։ «Ի պատասխան տիրադավների Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին՝ այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը: Ա. Նողկալի է … Read more

Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները

Քաղաքականություն 05.12.2025 | 22:47 Հաջորդ շաբաթվանից Ռուսաստանի Կենտրոնական բանկը կվերացնի երկրի քաղաքացիների, ինչպես նաև «բարեկամական» երկրներից ոչ ռեզիդենտների համար արտասահման արտարժույթի փոխանցումների սահմանափակումները։ Այս մասին ասվում է կարգավորող մարմնի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է The Insider-ը: Ըստ Կենտրոնական բանկի՝ որոշումը կայացվել է «արտարժույթի շուկայում կայուն իրավիճակի» պատճառով։ Սահմանափակումները կվերացվեն դեկտեմբերի 8-ից։ Չեղարկվող սահմանափակումները մտցվել են … Read more

Ռազմարդյունաբերության զարգացման մեր քաղաքականության արդյունավետությունը կարելի է օբյեկտիվորեն գնահատել ըստ վճարած հարկերի․ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ռազմարդյունաբերության զարգացման մեր քաղաքականության արդյունավետությունը, կարծում եմ, կարելի է օբյեկտիվորեն գնահատել ըստ ռազմարդյունաբերական համալարի ընկերությունների վճարած հարկերի`   2025-12,211,373,113 (11 ամիս), 2024-11,287,188,514, 2023-7,138,506,592, 2022-4,706,613,180»։ Դիտումների քանակ6

ՖՈՏՈ․ ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:   Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա ապառաժ քարերին․ կա վիրավոր

Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հրաչյա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ապառաժ քարերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով … Read more