Oկnւպացված Արցախում հրդեհ է բռնկվել

Օկուպացված Քարվաճառի լեռնային հատվածում հրդեհ է բռնկվել և տարածվել դեպի Քաշաթաղ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ ուժեղ քամիները և դժվարանցանելի տեղանքը դժվարացնում են հրդեհի մարման գործընթացը, սակայն հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։

«Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի … Read more

Ինդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը – Armenia Today

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 442-ի, տեղեկացրել է BBC-ն։ Շարունակվում են տարհանման աշխատանքները, փակ են մի շարք հիմնական ճանապարհներ, իսկ ինտերնետի և էլեկտրամատակարարման վերականգնումը դեռ մասամբ է իրականացվում։ Նշվում է, որ տրոպիկական փոթորիկներից առաջացած հեղեղների հետևանքով վերջին տարիներին Թաիլանդում պաշտոնապես արձանագրվել է 170 զոհ, Մալայզիայի հյուսիսային Պերլիս նահանգում՝ երկու … Read more

Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Հայտնում է ՆԳՆ-ն։   Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:   Մասնակցել են … Read more

Հայկական պոեզիան` Լևոն Արևշատյանի երաժշտության մեջ…Project LA–ի 10 տարիները տոն են…

Արմինե Անտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Project LA–ն իր ստեղծման առաջին օրից համախմբել է լավագույն երաժիշտներին ու լավագույն հանդիսատեսին մի գաղափարի շուրջ՝ երազը վերածել իրականության, իսկ իրականությունը՝ նոր երազների։ Խմբի առաջին բեմելը ուղիղ 10 տարի առաջ էր ` «Dream Within a Dream» երգով ։ Էդգար Ալան Պոյի գլուխգործոցը երգի վերածվեց Լևոն Արևշատյանի շնորհիվ ` սահմանելով … Read more

Պարզ քայլեր, որոնք էապես կփոխեն վիճակը – Նորություններ 01.12.2025

Շատ հաճախ բարդ հարցերն ունենում են պարզ լուծումներ, որոնք էապես կարող են փոխել մեր կյանքը։ 1. Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա։ Դրանից հետո անխուսափելի կլինի շարունակությունը. եկեղեցին կգնա հետագա մաքրման ու առողջացման, ռեֆորմացիաների։ Եվ երկիրը դուրս կգա այս տոքսիկ թեմայից։ 2. Երբ օրենքի ուժով կասեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անմիջապես … Read more

Տիգրան Ավինյանը մի քանի դիտողություններ է արել թեքահարթակների ծրագրի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասել է, որ Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները ավարտված են՝ 12 վարչական շրջանների 286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի դիտողություններ է արել թեքահարթակների ծրագրի վերաբերյալ. «Տեղ-տեղ թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել՝ ընտրելով մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք էր … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 2-ից 6-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Երևան քաղաքում՝Դեկտեմբերի  2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում`Դեկտեմբերի  2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների … Read more

Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, 40 մարդ անհետ կորած է համարվում

Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի։ Զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այրված շենքերում աշխատանքները շարունակվում են, և ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նախկինում հաղորդվել էր մոտ 130 մարդու մահվան մասին, սակայն փրկարարները շարունակում են մարմիններ գտնել … Read more