Ինդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը – Armenia Today

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 442-ի, տեղեկացրել է BBC-ն։

Շարունակվում են տարհանման աշխատանքները, փակ են մի շարք հիմնական ճանապարհներ, իսկ ինտերնետի և էլեկտրամատակարարման վերականգնումը դեռ մասամբ է իրականացվում։

Նշվում է, որ տրոպիկական փոթորիկներից առաջացած հեղեղների հետևանքով վերջին տարիներին Թաիլանդում պաշտոնապես արձանագրվել է 170 զոհ, Մալայզիայի հյուսիսային Պերլիս նահանգում՝ երկու մահվան դեպք, Շրի Լանկայում գրանցվել է մոտ 160 մահվան դեպք։

Leave a Comment