Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Այս մասին սոցցանցի իր էջում Հակոբյանը գրել է. «Երեկ դիմում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու «aysor.am» լրատվական կայքում հրապարակված Արթուր Դանիելյանի գրառումը՝ առերևույթ հանցագործության մասին, մասնավորապես՝ փողերի լվացման, անօրինական գործարքների և շենք-շինությունների անօրինական ձեռքբերման վերաբերյալ»։ Գրառմանը կից Հակոբյանը հրապարակել է դիմումն ու սքրինշոթ: