Փլուզում՝ դաշնամուրի չգործող գործարանում, կա տուժած

Դեկտեմբերի 1-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը փլուզվել է․ տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծատայությունը։ «Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Տեղում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը․ կա տուժած։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված … Read more

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես … Read more

Արշակ Սրբազանի մամուլի ասուլիսը Մայր Աթոռում. ուղիղ

Hayastan.news լրատվական կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Hayastan.news-ին։ Կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է ապահովել օրենքով սահմանված հղման կարգը, լրատվամիջոցը հետևողական է լինելու։Լրատվամիջոցում առկա գովազդների, մամուլի տեսության համար Hayastan.news-ը («Ռեդնյուզ» ՍՊԸ) պատասխանատվություն չի կրում: Կայքում … Read more

ՀՀ–ում ձմռան միջին ջերմաստիճանը -4,8°C է

1 դեկտեմբերի 2025 – 11:15 AMT PanARMENIAN.Net – «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 1991-2020թթ. ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմում է -4,8°C: «Մնաս բարով աշուն, բարի գալուստ ձմեռ։ Վաղը օրացուցային ձմռան առաջին օրն է: 1991-2020թթ. ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմում է -4,8°C: Տեղումների … Read more

Գիշերը բարձր մակարդակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա վերսկսվել են բարձր մակարդակի բռնկումները, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ «Արեգակի հյուսիսարևելյան եզրին գրանցվել է X1.9 դասի նոր իրադարձություն՝ երկշաբաթյա ընդմիջումից հետո (նոյեմբերի 14-ից)», – ասվում է հաղորդագրության մեջ։ Սպասվում է, որ դեկտեմբերի 4-ի՝ հինգշաբթի օրվա շրջակայքում արեգակնային ակտիվության շրջանը կմտնի Երկրի վրա ազդեցության գոտի։

Ռեալում քննարկվում է Ալոնսոյի հնարավոր հեռացումը. հայտնի է նրան փոխարինելու միակ թեկնածուն

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց հետնապահներից «Ժիրոնայի» հետ (1-1)՝ առաջատարությունը զիջելով «Բարսելոնային»։ ​Լրագրող Պեպե Ալվարեսի կողմից շրջանառվող լուրերի համաձայն՝ «արքայական» ակումբը քննարկում է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավոր հեռացման հարցը։ Իսպանացու ճակատագիրը կորոշվի առաջիկա խաղերում։ Ֆլորենտինո Պերեսը մտքում ունի միայն մեկ պոտենցիալ փոխարինող՝ Զինեդին Զիդանին։ Սակայն այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել որևէ … Read more

WSJ. Ֆլորիդայի բանակցություններում քննարկվում է «տարածքների փոխանակումը» և ընտրությունները Ուկրաինայում

The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի, հաղորդում է, որ Ֆլորիդայում ուկրաինա-ամերիկյան բանակցությունները, ի թիվս այլ բաների, ներառում են նաև «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային փոխանակման հնարավորությունը»։ Աղբյուրը նաև նշել է, որ պատվիրակությունները քննարկում են նաև Ուկրաինայում ընտրությունների ժամկետները։ Պարբերականը բանակցությունների ընթացքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի տրամադրում։ ԱՄՆ վարչակազմի խաղաղության ծրագրի սկզբնական … Read more