Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այցի շրջանակներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք … Read more

Եվրոպական միությունը պետք է ամրապնդի իր սեփական պաշտպանությունը․ Կալաս

Եվրոպական միությունը պետք է ամրապնդի իր սեփական պաշտպանությունը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Մեզ անհրաժեշտ է իրական արտադրություն, և մենք պետք է ամրապնդենք մեր սեփական պաշտպանությունը։ Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկացիներին, քանի որ ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա», – … Read more

Լռե՛ք եւ դուրս եկե՛ք. Փաշինյանը հունից դուրս եկավ

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ լրագրողը խոսեց նրա աջակիցների կողմից բռնության ենթարկվելու մասին։ Հարցը հունիս հանեց Նիկոլ Փաշինյանին և սկսեց սպառնալ լրագրողի վրա։ Մանրամասն՝ տեսանյութում։ 

Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն ա. Փաշինյան

Փորները 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն է, դա զինվորականի տե՞սք է ընդհանրապես: Զինվորականը պետ է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը: «Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը … Read more

Իրանը կթույլատրի ֆիլիպինյան նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով

Ֆիլիպինները Իրանից երաշխիք են ստացել, որ իրանական կողմը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, վառելիքի և ֆիլիպինցի ծովագնացների անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը,  Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման հավաստիացում տրվել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոյի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցից հետո։ «Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի … Read more

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ․ Ծառուկյան

Մարզային այցերը շարունակվում են։ Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը: «Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։ Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը … Read more

Խուզարկել են իմ և ծնողներիս տունը. Գևորգ Գևորգյան

«Էդ որ իրենք ասում են խաղաղություն, այդ խաղաղությունը իրենք թուրքերի համար են խոսում, ոչ թե հայերի համար։ Թուրքը միշտ վախեցել է հայից, ոչ թե հայն է վախեցել թուրքից, ինչքան էլ այսօրվա իշխանությունը փորձում է թուրքերով մեզ վախեցնել։ Մենք ցավ ենք ապրել ներսի թուրքից, ով թուրքի առաջ ծնկի է իջնում։ Երիտասարդ էդ տղաները, իրականում շատ-շատ բարձր … Read more

Թիրախավորվել է Թեհրանում գտնվող 100-ամյա «Փասթուր» բժշկական կենտրոնը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների հետևանքով թիրախավորվել է մայրաքաղաք Թեհրանում գտնվող 100-ամյա «Փասթուր» բժշկական կենտրոնը։ «Իրանի «Փասթուր» ինստիտուտի՝ համաշխարհային առողջապահության 100-ամյա կենտրոնի և Միջազգային «Փասթուր» ցանցի անդամի դեմ հարձակումն ուղղակի հարձակում է միջազգային առողջապահական անվտանգության վրա», – փոխանցմամբ, X-ում գրառման մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը։ Նա … Read more

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև

Երևանում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. … Read more