Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ

Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ Այս մասին հայտնում նե ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունը … Read more

Մենք գելի դեմը ում ենք հանել․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

Մարտի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով Սյունիքի մարզում էին: Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ գործող իշխանությունները արդեն զիջել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ շեշտելով, որ կա թույլ և ուժեղ խաղաղություն. «Նիկոլ Փաշինյանը արդեն բավարարել է Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները։ Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ … Read more

Դա կազմակերպված է եղել. Ալեն Սիմոնյանը՝ իր հայհոյելու մասին

Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր, գիտեմ, թե ում կողմից է կազմակերպված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ իր ու քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին ու իր հայհոյելուն: «Ես վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին՝ նման դեպքերը շատ են լինելու, գալ ու որդեկորույս, անհայտ կորածների ծնողների … Read more

Ռուբիոն կոչ է անում G7-ին աջակցել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ G7-ի գծով Վաշինգտոնի դաշնակիցները պետք է հետաքրքրված լինեն Հորմուզի նեղուցում լիարժեք նավագնացության վերականգնմանը նպաստելու հարցում: Նա այս դիրքորոշումը ներկայացրել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Նրանց շահերից է բխում օգնելը: Նկատի ունեմ, որ մյուս երկրներն այնտեղից անհամեմատ ավելի շատ նավթ են ստանում, քան մենք»,- ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն … Read more

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջընթացը

Անցած տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր տարածաշրջանային անվտանգության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի 2025 թվականի զեկույցում։ «Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակում է զգացվել տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն ողջունել է 2025 … Read more

Մոսկվան «չի կարող համաձայնել» հետախուզական տվյալներով Թեհրանին օգնելու մեղադրանքների հետ. Լավրով

Ռուսաստանը ռազմական արտադրանք է մատակարարել Իրանին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, սակայն հետախուզական տվյալներ չի տրամադրում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը France Télévisions-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան «չի կարող համաձայնել» հետախուզական տվյալներով Թեհրանին օգնելու մեղադրանքների հետ։ «Դուք հիշատակեցիք ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրի վերաբերյալ հետախուզական տվյալները։ Բոլորը գիտեն տարածաշրջանում դրանց կոորդինատները։ Սա գաղտնի չէ … Read more

Եթե կան ուժեր, որոնց համար դաշտում մնալու համար թիրախ պետք է լինեն ընդդիմադիրները, մեզ համար ընդդիմադիրները թիրախ չեն․ Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը ընդդիմադիրներին չի դիտարկում որպես թիրախ։   Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ իրենց կողմից իրականացվող հարցումները ցույց են տալիս՝ գործող վարչապետը չի կարող ձևավորել մեծամասնություն։ «Ըստ մեր և ոչ միայն մեր կողմից իրականացված հարցումների՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարող ձևավորել մեծամասնություն, այլ … Read more

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Ծառուկյան

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ։ Գրել է Գագիկ Ծառուկյանը և տեսանյութ հրապարակել Արմավիրի մարզ այցից։ «Արմավիրի մարզում հանդիպումները շարունակվում են։ Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք համայնքներում մարդիկ անկեղծորեն ներկայացնում են իրենց հուզող խնդիրները՝ սոցիալական պայմաններից ու գյուղատնտեսությունից մինչև սպորտային ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն։ … Read more

Թաթոյանը դեմ է Սամվել Կարապետյանին․ Կարապետյանի առաջարկը համեմատում է Ալիևի ցանկությունների հետ

Բոլորի համար էլ հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում 50+ տոկոս որևէ ուժ չի հավաքելու. համենայն դեպս, այս պահի տվյալներն այդ մասին են խոսում։ Իշխանությունն էլ լավ գիտի դա, ու դրա համար է խոսում «Գյումրի 2» թույլ չտալու մասին, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը թույլ չտալու մասին։ Այս իրավիճակից ելնելով՝ կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր հանդես եկող … Read more