Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ․ Ծառուկյան

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական...

Մարզային այցերը շարունակվում են։ Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։

Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա արժևորված ու վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-գրել  է նա:

Leave a Comment