Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. վիրավորներ կան

Քաղաքականություն 04.12.2025 | 12:28 Ռուսական զորքերը  լույս դեկտեմբերի 4-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Օդեսային, որի հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները և պայթյունի ալիքը վնասել են յոթ բնակելի և մեկ վարչական շենքի դռներն ու … Read more

120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։ Բանն այն է, որ 2025 թվականի ընթացքում հիմնադրամը 8 անանուն աղբյուրից ստացել է 120 մլն դրամ։ 20 մլն դրամ Հիմնադրամին նվիրաբերել է «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությունը, որը 2019 թվականին զենքի եւ զինամթերքի … Read more

ArCa համակարգում խնդիրը կարգավորված է

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում են, որ խնդիրը կարգավորված է և համակարգը շարունակում է անխափան աշխատել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։ Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ https://factor.am/959853.html

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News Քննչականն Արցախի վերջին նախագահին որպես վկա հարցաքննության է կանչել Բագրատ սրբազանի և մյուսների գործի շրջանակում: Հարցաքննությունից առաջ Սամվել Շահրամանյանն «Ազատությանն» ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու են իրեն նորից Քննչական կանչել: «Մենք տեղյակ չենք՝ ինչ գործով են մեզ կանչել, կներկայանանք, վերջում փաստաբանը ձեզ կմեկնաբանի», – ասաց Շահրամանյանը: Հարցաքննությունը տևեց ավելի քան մեկ … Read more

Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար սահմանվեց 6-ամսյա քվոտա – Նորություններ 04.12.2025

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց ոսկերչական ոլորտի արտահանմանը վերաբերող կարևոր սահմանափակում՝ կիրառելով ժամանակավոր քվոտավորման մեխանիզմ։ Գործադիրի որոշմամբ՝ դեպի երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների և դրանցով պատված մետաղների համար սահմանվել է վեցամսյա քվոտա, որն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ դեկտեմբերի 5–ից, և գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 5–ը։ Նոր կարգավորումը տարածվելու է մասնավորապես ոսկերչական … Read more

Team Holding-ը հայտարարել է 31.5 մլն դոլարի և 1.4 մլրդ դրամի պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։ Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական … Read more

Ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելը բացառում եմ. վարչապետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ։ Ըստ նրա՝ պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: Սակայն իրենք այժմ առաջարկում են այդ գումարն ավելացնել ևս շուրջ 2,16 մլրդ դրամով։ «2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քննարկում ենք ՝ ինչպես երրորդ հնարավորություն ստեղծել ատեստավորումը չանցած ուսուցիչների համար»․ Փաշինյան

Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցին։ Նա նշեց, որ քննարկվում է, թե ինչպես երրորդ հնարավորություն ստեղծել այն ուսուցիչների համար, որոնք ատեստավորման անցողիկ շեմը չեն հաղթահարել։ Մանրամասները՝ տեսանյութում․

Պուտինը խոսել է Ուիթքոֆի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել քննարկել Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը տևել է այդքան երկար։ «Այն, ինչ ամերիկացիներն են մեզ բերել հիմա, մենք դեռ չէինք տեսել, ուստի ստիպված էինք անցնել գործնականում յուրաքանչյուր կետով, … Read more