🎥 ՉԼ․ Չելսին տանը վստահ հաղթանակ տարավ 10 հոգով մնացած Բարսելոնայի նկատմամբ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» վստահ հաղթանակի հասավ «Բարսելոնայի» նկատմամբ (3-0)։

Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին, երբ անզգուշաբար սեփական դարպասը գրավեց կատալոնացիների պաշտպան Ժյուլ Կունդեն, իսկ խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Ռոնալդ Արաուխոն՝ «կապտանռնագույններին» թողնելով 10 հոգով։

Երկրորդ խաղակեսում «ազնվականները» մեծացրին առավելությունը․ նախ 55-րդ րոպեին տպավորիչ անցումից հետո Ժոան Գարսիայի պաշտպանած դարպասը գրավեց Էստևեանը, ապա 73-րդ րոպեին Լիամ Դելափը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0։

Լիգայի փուլի վեցերորդ տուրում «Բարսելոնան» տանը կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ «Չելսին» արտագնա հանդիպում կանցկացնի «Ատալանտայի» հետ։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment