«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով է համաշխարհային ֆուտբոլի վերջին 10 տարիների լավագույն հարձակվողը։
«Իմ կարծիքով՝ Ռոբերտ Լևանդովսկին վերջին տասնամյակի լավագույն հարձակվողն է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022 թվականին «Բավարիայից» տեղափոխվելուց ի վեր Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 136 խաղ, խփել 133 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին և Ֆլիկը մինչ «Բարսելոնային» միանալը միասին աշխատել են «Բավարիայում» 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հունիսը։