Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Դեաֆլիմպիկ խաղերում (խուլ ու համրերի Օլիմպիական խաղեր) հայ մարզիկները մեդալներ են նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Սենիկ Սերոբյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ հաղթելով աշխարհի չեմպիոն բուլղարացի ըմբիշին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 60 կգ քաշային Սարգիս Սարգսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Խաղերն անցկացվում են նոյեմբերի 15-ից 26-ը։ Ընդգրկված է 20 մարզաձև, որին մասնակցում է 78 երկրի 3081 մարզիկ:
