Կասպից ծովը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Պարսից ծոցը․ Արաղչի

Կասպից ծովը մեզ համար նույնքան կարևոր է, որքա...

Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ծրագրեր՝ հարևան երկրների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքական, տնտեսական, մշակութային և նույնիսկ անվտանգության ոլորտներում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կասպից ծովի նահանգների ղեկավարների միջազգային համաժողովում։

«Կասպից ծովը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Պարսից ծոցը», – նշել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ մերձկասպյան պետությունները սկսել են համատեղ համագործակցություն՝ ընդգծելով այս տարածաշրջանի փոխըմբռնումն ու նշանակությունը։

Արաղչին շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև կան ռազմավարական և կարևոր կապեր՝ հավելելով, որ Իրանը շատ լավ հարաբերություններ է պահպանում Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

Leave a Comment