ՀՀ կառավարությունն Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում հիդրոօբյեկտների կառուցումը. Վահե Դավթյան

16 Նոյեմբերի, 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին հիդրոօբյեկտների կառուցումը։

Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց նման նախագծեր իրականացնելիս։

Այժմ հարց. քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին Արաքսի վրա ջրամբարների, ՀԷԿ֊երի և այլ հիդրոօբյելտների կառուցման մասին։

Պատասխան` ոչ մի անգամ։

Բնականաբար, համաձայնեցման մասին առհասարակ խոսք լինել չի կարող։

Ընդ որում Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար։ Մասնավորապես, 2012 թ.֊ից ի վեր Արաքսի վրա Անկարայի կողմից տարատեսակ օբյեկտների կառուցման արդյունքում գետի ջրային ռեսուրսները նվազել են 35֊40%֊ով։ 

Միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը պետք է ապահովվի հայելային քայլերի ու որոշումների միջոցով` հատկապես երբ խոսքը գնում է ազգային անվտանգության կենսական նշանակության ռեսուրսի` ջրի մասին»։

Leave a Comment