«Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը». Վարուժան Գեղամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Լրագրող Դավիթ Գալստյանը բաց աղբյուրների հետախուզության հիման վրա ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումն ու տեղափոխումը Ադրբեջան։
     Սա հնարավոր ռազմական հարձակման նախանշաններից է։
     Ընդ որում՝ այն պայմանավորված չէ միայն ժամանակով, այլ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական ճնշման գործիքը դիտարկում է որպես հիմնականներից մեկը Հայաստանի դեմ իր վարած տոտալ պատերազմում։
     Սա փաստում է, որ.
     ոչ մի «խաղաղության բանակցություն» չի փոխում Ադրբեջանի տրամադրվածությունն ու նպատակները,
     ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին,
     զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը։
     Մոտ հեռանկարում ներկայումս վարվող այս արտաքին ու անվտանգային քաղաքականությունը հանգեցնելու է ավելի խորը ճգնաժամի։
     Սա է միակ ու գլխավոր օրակարգը։
     Այլընտրանքը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցում է տարածաշրջանի երկրների հետ»:

Leave a Comment