Քննարկվել են Հայաստանի և Սանտա Կրուս նահանգի միջև համագործակցության հնարավորությունները


Բոլիվիա կատարած այցի շրջանակներում դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Սանտա Կրուսի նահանգապետարան և հանդիպում ունեցել նահանգապետի խորհրդական Խավիեր Լիմպիասի, նահանգապետարանի Համագործակցության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարմեն Դելիսիա Անտելոյի և խորհրդարանի անդամ Սվոնկո Մատկովիչի հետ: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։


 


«Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Սանտա Կրուս նահանգի միջև համագործակցության ծավալման հնարավորությունները:


 


Սանտա Կրուսը Բոլիվիայի ամենամեծ և ամենաբնակեցված նահանգն է, և երկրի ՀՆԱ-ի 30%-ից ավելին ձևավորվում է այստեղ: Սանտա Կրուս նահանգին է բաժին հասնում երկրի սննդամթերքի արտադրության շուրջ 77%-ը և գյուղատնտեսական արտահանման ավելի քան 80%-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ2

Leave a Comment