Լրատվամիջոցների դեմ հալածանքների փուլի սկիզբն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան


Հասարակություն


Իշխանությունն ընդդիմությանը դիտարկում է որպես լիկվիդացիայի ենթակա գործոն։ Այս բնորոշումն է տվել  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. ով գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց։

«Այսօր մեկնարկեց լրատվամիջոցների դեմ հալածանքների փուլը, որը կարծում եմ, առաջիկայում կշարունակվի նմանատիպ ապօրինի գործողություններով»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։


Ըստ նրա՝ իշխանությունն իրականացնում է քաղաքական բռնաճնշումների հերթական քայլը, որը մի քանի խնդիր է լուծելու՝ ճնշել քաղաքական ընդդիմությանը, զրկել գործիքներից, այս իրավիճակում ադեկվատ գործելու հնարավորությունից։



Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված իրավապահները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր ու ձերբակալել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց հրապարակային խոսքի համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։


 


Leave a Comment