Եվրամիությունը ևս 6 մլրդ եվրո կփոխանցի Կիևին


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի ֆինանսական կարիքները բավարարելու լավագույն միջոցը համարում է ռուսական սառեցված ակտիվներից վարկերի տրամադրումը: Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունը ևս 6 մլրդ եվրո կփոխանցի Կիևին: Դրանից ավելի քան 4 միլիարդ եվրոն G7-ի կողմից համաձայնեցված վարկի վերջին՝ 10-րդ տրանշն է, իսկ մոտ 2 միլիարդ եվրոն կտրամադրվի Ուկրաինայի վերակառուցման հիմնադրամից:


 


Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներն իրենց հերթին հայտարարել են Ուկրաինային 500 միլիոն եվրո տրամադրելու մասին: Օգնությունը կուղղվի հակաօդային պաշտպանության ապահովմանը և Ուկրաինայի ռազմաօդային ուժերին աջակցությանը:


 


Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

Leave a Comment