Լամին Յամալը չի մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա երկու խաղերին
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա երկու խաղերին, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF)։
Նոյեմբերի 10-ին RFEF-ը նամակ է ստացել կատալոնական ակումբից, որում նշված էր, որ 18-ամյա վինգերը բուժզննում է անցել և աճուկի վնասվածքը շարունակում է անհանգստացնել նրան։ Բժիշկները խորհուրդ են տվել 7-10 օր չխաղալ։ Ֆեդերացիայում զարմացած են, որ հավաքական հրավիրված ֆուտբոլիստը բուժզննում է անցել ակումբում։
Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական փուլում մրցելու է Վրաստանի ու Թուրքիայի հավաքականների հետ։