Հայր Սահակը ստում է, նա մինչև մեքենաս ճանապարհել է ինձ. Ալեն Սիմոնյան

Ես ներում եմ Հայր Սահակին, նա սուտ է խոսել. նման բարքերը պետք է տեղ չունենան եկեղեցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հրապարակելով տեսանյութ Տաթև վանական համալիր կատարած իր այցից:

«Հայր Սահակը ասել է՝ իբր խոսելու ոչինչ չունի Արցախը թուրքին հանձնածների հետ. Նա ասել է բաներ, որոնք մոտս ծիծաղ են առաջացրել: Սուտ խոսելը մեղք է, նա պատվիրան է խախտել»,-տեսնյութում ասում է Ալեն Սիմոնյանը:

Նա նաև վստահեցնում է, որ Հայր Սահակը միանձնյա իրեն ցույց է տվել Տաթևի ամբողջ վանական համալիրը և իբր «շփումն այնքան ջերմ է եղել, որ հեռախոսահամարով են փոխանակվել»։

«Հայր Սահակն ինձ ուղեկցել է մինչև մեքենաս, հոգևորականը համարձակություն չունի ճիշտը ասելու հասարակ շփման մասին, բայց մեր եկեղեցում շատ են արժանավորները։

Հիշեցնենք, որ Հայր Սահակը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը ոչ դիմավորել է Ալեն Սիմոնյանին, ոչ զրուցել, ոչ էլ օրհնել է նրան:

–00—ՅՄ

Leave a Comment