Ղազախական ցորենի անվտանգությունը ստուգվում է

Ղազախստանից ՀՀ ներկված ցորենի անվտանգությունը այս պահին ստուգվում է: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ ցորենի նմուշն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, արդյունքը շուտով պարզ կլինի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ղազախական ցորենի առաջին խմբաքանակը երկաթգծով Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով հասել է Հայաստան:

Իսկ թե ինչ դասի ցորեն է ներկվել, ՍԱՏՄ խոսնակը պատասախանեց, որ տեղյակ չէ: Նույն հարցն ուղղեցինք Էկոնոմիկայի նախարարության լրատվականին, որտեղից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Հիշեցնենք, որ մինչ այդ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ներկրված ցորենը չորրորդ կարգի է, ինչի կարիք էլ ՀՀ-ն ունեցել է։ Դրանից հետո մասնագետները հայտնեցին, որ այդ տեսակի ցորենն ավելի շատ օգտագործվում է իբրև անասնակեր։

Հասմիկ Կիրակոսյան

Leave a Comment