Տեսուչները հայտնաբերել են, որ բենզալցակայաններում և գազալցակայաններում պոկված են եղել կապարակնիքները


Տնտեսություն


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նոյեմբերի 10-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող երկու բենզալցակայաններում և գազալցակայաններում պոկված են եղել Տեսչական մարմնի 31․10․2025 թ. տեղադրված կապարակնիքները։


Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։


Իրավախախտ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


Leave a Comment