
«2020-ի սեպտեմբերի 30-ին այս սենյակում (ՀՀԿ աշխատասենյակում) հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետի հետ, իր խնդրանքով գնահատական եմ տվել տեղի ունեցող իրադարձություններին»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում այս տեսակետը հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եվ ասել եմ, որ կարծում եմ՝ մեր գործերը այնքան էլ լավ չեն, և եթե տեղի ունենա ողբերգություն, ապա Հայաստանում իրավիճակը շատ է փոխվելու, առաջանալու են հակառուսական տրամադրություններ, և սրանք փորձելու են Հայաստանը դուրս տանել մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող կառույցներից»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ իր ասածի իմաստն այն է, որ սեպտեմբերի 30-ին արդեն վատ կանխազգացում է ունեցել։