Ալբանիայում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110 կգ) ոսկե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Կարապետյանը պոկում վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, հրում վարժությունում՝ արծաթե։ Նա երկամարտում գրանցել է 397 կգ արդյունք (182 կգ+215 կգ) և հռչակվել չեմպիոն։
Մրցաշարում չեմպիոնական տիտղոսներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կարապետյանը, Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Լիանա Գյուրջյանը և Էմմա Պողոսյանը, Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանն ու Մնացական Աբրահամյանը նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:
