17:44 04.11.2025 (Թարմացված է: 17:46 04.11.2025)
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում Տեր–Պետրոսյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա են եղել դեսպանատան առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։