Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարողը կալանավորվել է. ՔԿ

https://arm.sputniknews.ru/20251102/vanadzvori-dataranum-meghadrjalin-danakaharvoghy-kalanavvorvel-e-qk-95370875.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1092/30/10923058_180:0:1420:930_1920x0_80_0_0_d44f3115cee05f94dc5737d70d9fe65f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպանություն, դանակահարություն, մեղադրյալ, վանաձոր, դատարան

սպանություն, դանակահարություն, մեղադրյալ, վանաձոր, դատարան

Բաժանորդագրվել

Մեր տեղեկություններով՝ դանակահարողը եղել է անցած տարի սպանված Հայկ Մաղաքյանի խորթ եղբայրը։

Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա Էրիկ Դադիվանյանին դանակահարողը կալանավորվել է, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «Սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ դանակահարողը եղել է անցած տարի սպանված Հայկ Մաղաքյանի խորթ եղբայրը, այլ ոչ թե մայրը, ինչպես ավելի վաղ հայտնում էին ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ 2024 թ, հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։

Սեպտեմբերի 25–ին բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են. խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Leave a Comment