Բեռլին-Բրանդենբուրգի (BER) «Վիլի Բրանդտ» անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը հոկտեմբերի 31-ի երեկոյան ժամանակավորապես խաթարվել է անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։
Ըստ DPA գործակալության տվյալների՝ բազմաթիվ չվերթներ ուղղվել են այլ օդանավակայաններ։ Բացի այդ, դիտվել են ինքնաթիռների մեկնման և վայրէջքի ուշացումներ։ Մասնավորապես, ուշացել են Բազել, Օսլո և Բարսելոնա չվերթները։ Լոնդոնից, Բիրմինգհեմից, Մանչեսթերից, Ստոկհոլմից, Հելսինկիից և Անթալիայից ինքնաթիռներն ուղղվել են այլ օդանավակայաններ։
Բրանդենբուրգի ոստիկանության ներկայացուցիչը, հղում անելով նախնական տվյալներին, նշել է, որ ականատեսը հայտնել է օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքի մասին։ Պարեկային մեքենայի անձնակազմը նույնպես նկատել է այն։ Սակայն ԱԹՍ-ի գտնվելու վայրը պարզել չի հաջողվել։