Երևանի քաղաքապետարանը հավելված կստեղծի ազատ կայանատեղեր գտնելու համար

https://arm.sputniknews.ru/20251031/erevani-qaghaqapetarany-azat-kajanategher-gtnelu-hamar-havelvats-ksteghtsi-95314101.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110141_176:0:1600:1068_1920x0_80_0_0_9d0c40b620c52408d167b39844a4fa96.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կարմիր գծեր, երևան, տիգրան ավինյան, խցանում

հայաստան, կարմիր գծեր, երևան, տիգրան ավինյան, խցանում

Բաժանորդագրվել

Քաղաքապետարանն առաջարկելու է նաև բարձրացնել տուգանքները չթույլատրված վայրում կայանելու համար, իսկ ավտոքարշակների մասնավոր օպերատորը հնարավորություն կունենա անմիջապես դուրս բերել նման մեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանը բջջային հավելված է պատվիրել, որը կօգնի վարորդներին մայրաքաղաքի փողոցներում ազատ կայանատեղեր գտնել: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ նախաձեռնության մասին հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։

«Հեռախոսային հավելվածով տեսնելու եք՝ եթե այս հատված հասնեք 2-3 րոպեում, տեղ կա՞, թե՞ չկա»,- ասաց Ավինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի հարցին։

Պատգամավորը նշեց՝ անգամ կարմիր գծերի պարագայում, երբ քաղաքացին տարեկան որոշակի գումար է վճարում կայանելու համար, կարող է երկար պտտվել քաղաքի կենտրոնում և որևէ ազատ տեղ չգտնել։

Քաղաքապետի խոսքով ՝ Երևանում մեքենաների թիվը շարունակում է աճել. միայն վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքում հաշվառվել է մոտ 11 հազար նոր մեքենա՝ չհաշված մոտակա մարզերի տրանսպորտային միջոց: Արդյունքում գերբեռնվածությունը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր։

Ավինյանի խոսքով՝ ելքը հասարակական տրանսպորտի առաջնահերթությունն է անձնական մեքենաների նկատմամբ։

Ավինյանը պնդում է, որ ավտոբուսներում տուգանքներն արդյունք են տվել. եկամուտներն ավելացել են

Քաղաքապետարանը շարունակելու է առանձին գոտիներ հատկացնել հասարակական տրանսպորտի համար և աստիճանաբար կրճատել թեթև մարդատար մեքենաների կայանատեղերի քանակը:

Բացի այդ, քաղաքային իշխանությունները կրկին քննարկում են չթույլատրված վայրերում կայանման համար տուգանքները բարձրացնելու նախաձեռնությունը: Նախատեսվում է, որ նման մեքենաների տարհանումը կփոխանցվի մասնավոր օպերատոր ընկերությանը, որը կընտրվի մրցութային հիմունքներով: Այս առաջարկներն արդեն քննարկվում են քաղաքապետարանում։

Անձնական մեքենաների սահմանափակում. ինչպե՞ս է լուծվելու Երևանի խցանումների հարցը

Leave a Comment