ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից


ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Հայկ ԲԱԲԱՅԱՆԻՆ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից» – նշված է հրամանագրում։ 


Հիշեցնենք, որ Հայկ Բաբայանը ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 16-ին։

Leave a Comment