
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-31-ը:
Բացահայտվել է 88 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
39 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, -
7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, -
6 դեպք՝ խարդախության, -
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, -
3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործունեության, -
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու։ -
Բացահայտվել է նաև ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սպանության նախապատրաստման, սառը զենք կրելու և այլ դեպքեր։ -
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ -
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դիտումների քանակ4