Մոսկվայի դատարանը երկարաձգել է Ամիրխանյանի կալանքը

Բաժանորդագրվել

Ներկայում Ամիրխանյանն այս գործով անցնող միակ հաստատված և կալանավորված անձն է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի Տվերյան դատարանը մեկ ամսով երկարաձգել է ուկրաինացի գործարար Արայիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանն օժանդակելու մեջ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և մեկ ամսով երկարաձգել մեղադրյալ Ամիրխանյանի խափանման միջոց կալանքը», – հայտնել է դատարանը:

Ավելի վաղ գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություն նախկին պատգամավորի մասին տեղեկություններ փոխանցելու գործի շրջանակներում Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Կիվայի սպանությանն օժանդակելու և զենքի ապօրինի շրջանառության համար:

Մոսկվայի մարզի դատարանը ամռան սկզբին Ամիրխանյանին դատապարտել էր ընդհանուր ռեժիմի 6 տարվա ազատազրկման՝ տուգանքով։ Դատարանը պարզել էր, որ ընկերության հաշիվներից կալանքը հանելու համար նա, օրենքի խախտմամբ, երկու անգամ դրամական միջոցներ է փոխանցել հարկադիր կատարողին։ Վերաքննիչ ատյանն օգոստոսի վերջին դատավճիռն օրինական էր ճանաչել։ Դրանից կարճ ժամանակ անց, Կիվայի սպանությանն օժանդակելու գործի շրջանակներում, Մոսկվայի մարզի դատարանը Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը, թեև նա մինչ այդ էլ գտնվում էր մեկուսարանում՝ կաշառքի համար դատավճռի պատճառով:

Leave a Comment